Մարդիկ, որոնք օգագործում են ըմպելիքներ՝ շաքարավազը փոխարինող նյութերով, օրինակ դիետիկ գազավորված ըմպելիքներ, ավելի հաճախ են տառապում ուղեղի կաթվածից և տկարամտությունից: Ինչպես հաղորդում է BBC-ն, գիտնականները նման եզրահանգման են եկել վերլուծելով 45 տարեկանից բարձր 2888 և 60 տարեկանից բարձր 1484 մարդկանց տվյալները:
Հետազոտողներն առաջին խմբի մարդկանց մոտ ֆիքսել են ուղեղի կաթվածի հաճախականություն, երկրորդ խմբի մոտ՝ տկարամտություն: Գիտնականները ուսումնասիրել են, թե այդ մարդիկ որքան քաղցր և դիետիկ ըմպելիքներ են օգտագործել տարբեր ժամանակահատվածում: Այնուհետև նրանք այդ տվյալները համեմատել են ուղեղի կաթվածի կամ տկարամտության քանակի հետ:
Գիտնականները պարզել են, որ դիետիկ ըմպելիքներ օգտագործած մարդկանց մոտ երեք անգամ ավելի բարձր է եղել ուղեղի կաթվածի, տկարամտության հավանականությունը:









































