Կանադան ընդլայնել է տնտեսական պատժամիջոցները Դամասկոսի դեմ՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց և 5 ընկերությունների, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Իրավիճակը Սիրիայում իրենից ներկայացնում է համընդհանուր խաղաղության ու անվտանգության վտանգավոր խախտում, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»,-ասվում է նախարարների կաբինետի հայտարարությունում։
Կանադան Սիրիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել 2012 թվականին, իսկ նույն թվականի մարտին փակել իր դեսպանատունը Սիրիայում։ Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել է 234-ի, ընկերություններինը՝ 57-ի։









































