Վենեսուելայում հինգշաբթի անցկացված բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ ուժայինների հետ ցուցարարների բախումների ընթացքում տուժել է 223 մարդ։ Այս մասին հայտնում է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը։
Պատգամավոր Մարիալբերտ Բարիոսի տվյալներով՝ ցույցերի ընդամենը 2 օրում 585 մարդ է ձերբակալվել՝ հայտնում է Nacional պորտալը։
Զանգվածային ցույցերը Վենեսուելայում ընթանում են ապրիլի 4-ից։ Դրանք սկսվել էին Գերագույն դատարանի որոշումից հետո, որը լրջորեն սահմանափակել էր ընդդիմադիր ազգային ժողովի իշխանությունը։ Որոշումն արդյունքում չեղարկվել է, սակայն ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել՝ դատարանի անդամների հրաժարականի պահանջով։









































