Սիրիական ռազմաօդային ուժերը ժխտում են իրենց ինքնաթիռների տեղափոխումը ռուսական ավիաբազա, հայտնում է ren.tv-ն:
Ավելի վաղ միանգամից մի քանի արևմտյան լրատվամիջոցներ հայտնել են, որ սիրիական ռազմաօդային ուժերը իրենց ինքնաթիռների մեծ մասը տեղափոխել են ռուսական Հմեյմիմ բազայի տարածք Լաթակիայում: Արևմտյան փորձագետները համարում են, որ ռուսական բազան արդեն «գերլցված է»:
Սիրիական զինվորականները ընդունում են, որ մարտական ինքնաթիռների մի մասը իրոք տեղափոխվել են, սակայն նրանց խոսքերով՝ դա տեղի է ունեցել պլանային տեղափոխման շրջանակներում, կամ Համա շրջանում մարտական գործողություններին մասնակցող ռազմաօդային խմբավորման ուժեղացման համար:




































