Իսրայելի իշխանությունները կիրակի Երուսաղեմի շրջանում տեղակայել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության իրենց համակարգը՝ հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Երկրի ՊՆ ներկայացուցիչը հաստատել է այդ փաստը, սակայն հրաժարվել մեկնաբանություններից՝ նշելով, որ ՀՕՊ համակարգը տեղակայվել է՝ համապատասխան իրավիճակի գնահատականների:
Ավելի վաղ Իսրայելը համանման համակարգ էր տեղակայել Թել Ավիվի մոտ: Այն ուղղված է Սիրիայի կողմից հնարավոր հարվածի հակազդմանը: Սիրիայի կողմից հարվածը չի բացառվում այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հարվածի Սիրիային:
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը կիրակի երեկոյան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իսրայելցի զինվորականները չեն մասնակցի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին, եթե չոտնահարվեն պետության շահերը:









































