Սիրիական Իդլիբ նահանգում ոչ մի քիմիական հարձակում չի եղել: Սիրիական բանակը հարված է հասցրել զինյալներին Հան Շեյհունում, սակայն առանց քիմիական զենքի և ոչ այն ժամանակ, ինչի մասին խոսում են Արևմուտքում, հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը RIA Novost-ին տված հարցազրույցում:
«Այդ շրջանը գտնվում է «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի վերահսկողության տակ, որն ըստ էության «Ալ-Քաիդա»-ն է: Միակ տեղեկատվությունը, որն ունի աշխարհը, դուրս է գալիս այդ կազմակերպության կողմից Youtube-ում, ընդհանրապես համացանցում և տարբեր լրատվամիջոցներում` հիմնականում արևմտյան, հրապարակված տեսանյութից, այդ պատճառով մեր գնահատումներում մենք չենք կարող հիմնվել այդ հաղորդագրությունների վրա: Առաջինը․ մենք չգիտենք արդյո՞ք այդ օրը առավոտյան 11:30-ին մեր հարձակման վայրում եղել է քիմիական զենքի պահեստ կամ նման այլ բան: Իսկ նրանց ասածով պնդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել 6-ին, առավոտյան 6:30-ին: Մենք այդ ժամանակ ոչ մի հարձակում չենք ձեռնարկել: Այդ պատճառով դուք ունեք 2 հնարավոր տարբերակ: Առաջին`դա եղել է հարձակում կեսօրվա մոտ կամ 11:30-ին: Երկրորդ տարբերակը, որին մենք հավատում ենք, դա կեղծ սադրանք է, և ոչ մի հարձակում չի եղել»,- ասել է Ասադը:










































