Saturday, 13 06 2026
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները

Աբդուլլահ Գյուլն աշխատանքային այցով մեկնում է Թուրքմենստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր աշխատանքային այցով մեկնում է Թուրքմենստան։

Թուրքմենբաշի քաղաքում Գյուլին ընդունելու է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը կշոշափեն երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող խնդիրներ։

Նշվում է, որ այս հանդիպումը կլինի թուրք-թուրքմենական ակտիվ երկխոսության շարունակությունը և նոր շունչ կհաղորդի երկու երկրների փոխհարաբերություններին, որոնք միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական մակարդակներում միմյանց միջև կնքել են ավելի քան 100 համաձայնագրեր։ Ներկայումս Թուրքմենստանում գործունեություն են ծավալել ավելի քան 600 թուրքական ընկերություններ։

Հիշեցնենք, որ 2008 թվականից գործում է թուրք-թուրքմենական տնտեսական հանձնաժողովը, որի օրակարգում են առաջին հերթին էներգետիկ համագործակցության ընդլայնմանն առնչվող խնդիրները։

Ներկայումս Ադրբեջանը դադար է վերցրել Nabucco գազատարի նախագծին միանալու հարցում, ինչի կապակցությամբ Թուրքիայի էներգետիկ ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն օրեր առաջ հայտարարեց.

«Հունիսի 6-ին Թուրքիայի Կայսերի (նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի) քաղաքում տեղի է ունենալու Nabucco գազատարի կոնսորցիումի կազմում ներառված ընկերությունների համաձայնագրի կնքման արարողությունը, ինչը մեծ կարևորություն է ներկայացնում նախագծի իրականացման համար:

Եվրոպայի ու Թուրքիայի համար այս նախագիծն ունի վիթխարի նշանակություն, և մենք իրավունք չունենք ժամանակ վատնել բանակցությունների վրա: Դրա համար էլ մենք կօգտագործենք Nabucco նախագծի իրականացման բոլոր հնարավորությունները։ Եթե Ադրբեջանը բացասական պատասխան տա մեզ, ապա մենք կսկսենք բանակցություններ վարել Իրանի, Իրաքի և Թուրքմենստանի հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում