Ֆրանսիացի նկարիչ-ակցիոնիստ Աբրահամ Պուենշևալը, որը ձվերի վրա նստելու փորձ է կատարել, հասկանալու նպատակով, թե ինչ է զգում թուխսը, հասել է առաջին ձվի կոտրվելուն: Ընդ որում, նորածին ճուտը հրաժարվում է կճեպը լքել, իսկ նկարիչը սպասում է ևս 8 ճտի, որպեսզի նրանց հետ ևս 3 օր անցկացնի թափանցիկ վանդակում:
Այդ ընթացքում 44-ամյա նկարիչը մարմնի բարձր ջերմաստիճանը պահպանելու համար փաթաթված է եղել թերմոծածկոցով:
Աբրահամին դա անել ոգևորել է Գի Դը Մոպասանի «Տուան» պատմվածքը, որտեղ կաբարեի կաթվածահար տիրոջ կինը նրա մարմնի ջերմաստիճանը օգտագործում է ձվերից ճտեր ստանալու համար:











































