1914 թ. կործանված «Տիտանիկ»-ի հրամանատարի սիգարների արկղը վաճառվել է Cato Crane աճուրդների տան կողմից 40 հազար դոլարով:
Արկղի հետ կապված պատմությունը բավական մութ է: Այն երկար ժամանակ եղել ոմն Հիլարի Միի տանը: Այդ կինը նույնիսկ չի էլ պատկերացրել, թե ինչ նշանակություն և արժեք ունի այդ արկղը: Մին սիգարները ստացել էր «Տիտանիկի» հրամանատար Էդվարդ Սմիթի դուստր Հելենից:
Երբ Հիլարի Մին մի օր որոշել է սիգարների արկղը գնահատել Cato Crane աճուրդների տանը, ապա պարզվել է, որ այն մեծ արժեք ունի, քանի որ պատկանում է հայտնի «Տիտանիկի» հրամանատարին: Ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ այդ արկղը Էդվարդս Սմիթին նվիրել է «Տիտանիկի» սեփականատեր White Star Line ընկերությունը:









































