Անցած մի քանի օրերը Սքարլեթ Յոհանսոնի համար հաջողված էին: Առաջին հերթին՝ նա արժանացավ «բոլոր ժամանակների ամենասեքսուալ կնոջ» տիտղոսին, երկրորդ՝ փայլեց Վենետիկյան կինոփառատոնում, և վերջապես՝ հայտնի դարձավ, որ հոլիվուդյան դերասանուհին երրորդ անգամ պատրաստվում է ամուսնանալ: Նրա ընտրյալը լրագրող Ռոման Դորիակն է, ում հետ հարաբերությունները շարունակվում են մեկ տարուց ավել:
Սքարլեթը ծնվել է 1984 թ. նոյեմբերի 22-ին՝ Նյու Յորքում: Վաղ հասակից նա դերասանական վարպետության դասերի է հաճախել, իսկ արդեն 10 տարեկանում նկարահանվել է առաջին ֆիլմում:
Չնայած նրա դերասանական կարիերան լավ էր ընթանում, ամսագրերից մեկը նրան անվանել էր «մուլտֆիլմի զվարճալի խոզուկ»: Ոչ ոք չէր կարող գուշակել, որ այդ թմբլիկ փոքրիկը կդառնա մեր ժամանակների սեքս-խորհրդանիշ:
2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013










































