«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում: Այս մասին նա հայտարարել Է TF-1 հեռուստաալիքի եթերում:
«Ես չեմ ցանականում այնտեղ ապրել: Ես երեք երեխա ունեմ և ցանկանում եմ լինել նրանց հետ միասին»,- պարզաբանել Է քաղաքական գործիչը:
Ֆրանսիական ընդդիմությունը քանիցս քննադատության Է ենթարկել Ֆրանսիայի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդին այն բանի համար, որ նա «հարկատուների հաշվին» նստավայրում տեղավորել Է իր ընկերուհուն՝ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեին:
Ավելի վաղ Մարին Լե Պենը խոստացել Է ընտրություններում հաղթելու դեպքում լիովին արգելել ցանկացած ներգաղթ Ֆրանսիա այնքան ժամանակ, քանի դեռ չեն համաձայնեցվի եւ չեն ընդունվի նոր օրենքներ, որոնք կարգավորում են օրինական ներգաղթը:









































