Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել բարերար Ռուբեն Վարդանյանի և նրան ուղեկցող անձանց հետ:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:
Երկուստեք նշվել է վերոհիշյալ ոլորտներում խոստումնալից հեռանկարների առկայությունը և այս ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:









































