Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում ևս երեք ամիս արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշումը: Այսպիսով, Թուրքիայում արտակարգ դրությունը կտևի մինչև հուլիսի 19-ը՝ տեղեկացնում է Anadolu:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր անցյալ տարի հուլիսին երկրում հեղաշրջման փորձից հետո:









































