Կանադայում առափնյա պաշտպանության սառցահատի անձնակազմը արկտիկական ջրերում փրկել է 7 ամերիկացու, ովքեր մասնակցում էին «Վտանգավոր ջրեր» ռեալիթի-շոուին: Այս մասին հաղորդում է UPI-ը:
Մասնակիցները ծրագրում էին շուրջերկրյա ճամփորդություն կատարել հիդրոցիկլետներով, սակայն Ֆրանկլինի նեղուցում դարձել են սառույցի «գերի»: Ռեալիթի-շոուի մասնակցի խոսքերով՝ երբ խումբը մոտենում էր Սոմերսեթ կղզուն, «ջուրն աչքերիս առջև բառացիորեն դարձավ սառույց: Այդ պատճառով էլ օգնություն խնդրելուց բացի՝ ոչինչ չէր մնում անել»: «Ուիլֆրիդ Լորյե» սառցահատը ամերիկացիներին հասցրել է մինչև Յոհա-Հեյվեն բնակավայր, որտեղից նրանք ինքնաթիռով կվերադառնան ԱՄՆ:
Չնայած միջադեպին՝ խումբը նախատեսում է ապագայում կրկնել իր ճամփորդությունը: «Մենք այստեղ կվերադառնանք 2 տարի անց, սակայն ավելի լավ նախապատրաստված»,- խոստացել են մասնակիցները:







































