WikiLeaks համացանցային ռեսուրսի և համանուն ավստրալական կուսակցության հիմնադիր Ջուլիան Ասանժը, նախնական արդյունքներով, շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններին չի կարողացել անցնել սենատ:
Վիկտորիա նահանգում քվեաթերթիկների նախնական հաշվարկը վկայում է, որ նրա օգտին քվեարկել է ընտրողների 1.18 %-ը՝ 25666 մարդ:
Ավստրալիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում ընտրաձայների հաշվարկը բարդ գործընթաց է և կշարունակվի մի քանի օր: Անձամբ Ասանժը ընտրություններին չի մասնակցել, քանի որ շարունակվում է թաքնվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:







































