Մեծ Բրիտանիայի բնակիչ Ալեքսանդր Մականգան տեսանկարահանել է կոկորդիլոսի հարձակումը փղի ձագի վրա: YouTube-ում հրապարակված հոլովակը դիտել են 270 հազար անգամ:
Դեպքը տեղի է ունեցել Մալավիայի Լիվոնդե ազգային պարկում: Գիշատիչը բռնել է փղի ձագի կնճիթից, ով իր հոտի հետ եկել է ջուր խմելու: Վախեցած փղերը հետ են քաշվել, սակայն հետո նրանցից մեկը օգնել է ձագին ազատելու կնճիթը և քշել է կոկորդիլոսին:










































