Համացանցում հայտնվել է Jaguar ապրանքանիշի պատմության մեջ առաջին քրոսովերի լուսանկարը:
C-X17 անունը ստացած ավտոմեքենայի մասին բրիտանացիները մանրամասն կխոսեն սեպտեմբերի 9-ին: Իսկ սեպտեմբրի 10-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում ավտոմեքենան կներկայացնեն հանրության դատին:
C-X17-ը կոնցեպտ ավտոմեքենա է, սերիական մոդելի նախատիպ, որը, ըստ որոշ տվյալների, վաճառքում կհայտնվի 2015-ին: Շարժիչները, ինչպես Range Rover Evoque-ը, ունեն 240 ձիաուժ հզորություն՝ 2.2 լիտր դիզելային շարժիչի ծավալով: Հայտնի է, որ քրոսովերը կառուցված է PLA պլատֆորմի վրա, որն արդեն կիրառվել է XJ սեդանի ստեղծման ժամանակ:
Այս մասին հաղորդում է Auto.vesti-ն:











































