ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Զատիկը նշել է Փալմ-Բիչում: Տոնակատարությանը ներկա է գտնվել նախագահի կինը՝ Մելանիան, նրանց որդի Բերոնը, Դոնալդի դուստր Տիֆանին:
Ինչպեղ հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, միջոցառմանը մասնակցել են նաև Մելանիայի ծնողները: Զատկի պատարագն անցկացվել է այն նույն եկեղցում, որտեղ պսակադրվել են Դոնալդը և Մելանյան: Բացի այդ այս նույն եկեղեցում 1963թ. Սուրբ Զատկի պատարագին ներկա է գտնվել Ջոն Քենեդին ընտանիքի հետ:
Եկեղեցու պատարագից հետո Թրամփը հարազատների հետ մեկնել է Մար-ա-Լագոյի իր նստավայր, որտեղ շարունակել է տոնակատարությունը:
















































