Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան 100 ցուցարարներ ընդհատել են անկախության օրվան նվիրված տոնական շքերթը, որից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և ձերբակալել մի քանի մարդու: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ցուցարարները կառավարությունից պահանջում էին բարձրացնել պետական ծառայությունների մակարդակը և վերջ տալ կոռուպցիային:
Ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել նաև Սան Պաուլոյում և մայրաքաղաք Բրազիլիայում:
Հիշեցնենք, որ անկախության օրվա նախօրեին ակտիվիստները սոցցանցերում երկրի ավելի քան 150 քաղաքների կոչ են արել մասնակցել բողոքի ակցիային:









































