Ապրիլի 16-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60-ամյակը: Տոնակատարությունը տեղի է ունեցել Սաֆիսա ռեստորանում:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հյուրերի թվում են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Տեղեկատվության համաձայն՝ Արա Աբրահամյանի 60-ամյակին մասնակցելու համար մի քանի ժամով Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Խնջույքին մասնակցել է նաև ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը, որը կատարել է «Սիրո ամառ» ստեղծագործությունը: Արա Աբրահամյանին շնորհավորել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսն ու Թաթա Սիմոնյանը:




















































