Friday, 07 06 2024
14:45
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն

Ապրանքայինից մինչև կուսակցական մենաշնորհ. ապրիլի 2-ի ռիսկերը

Ապրիլի 2-ից հետո տարածված հարց է դարձել այն, թե ինչպիսի խորհրդարան ունեցավ Հայաստանը: Տարածված պատասխան է այն, որ Հայաստանն ունեցավ այնպիսի խորհրդարան, որը կար նաև մինչ այդ: Սակայն այդ պատասխանը հազիվ թե հնարավոր լինի բնորոշել լիովին ճշգրիտ: Այն կարիք ունի առնվազն մանրամասնելու:

Քաղաքական որակների առումով Հայաստանն իսկապես չունի նոր խորհրդարան և չէր էլ կարող ունենալ, եթե ընդհանուր առմամբ չեն փոխվել ընտրական գործընթացի դերակատարներն ու խաղի կանոնները՝ մի քանի նոր ցուցանակային, առերևույթ, տեխնիկական փոփոխությունից բացի: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի նոր խորհրդարանը չի կարող չունենալ նախորդից տարբերվող առանձնահատկություններ: Պատճառը ամենևին այն չէ, որ կան նոր անուններ, ընդ որում՝ ոչ քիչ, որ կա նոր խմբակցություն, որ նվազել է պատգամավորների թիվը, կամ որ կան աշխատանքի նոր կանոններ և այլն:

Նոր խորհրդարանի առանձնահատկությունը թերևս այն է, որ ներկայիս խորհրդարանը չի արտահայտում որևէ ստատուս քվո, և մեծ հաշվով՝ ներկայիս խորհրդարանը, որպես այդպիսին, խորհրդարան չէ: Դժվար է ասել՝ կունենա՞ Հայաստանը խորհրդարան 2022 թվականին, որպես այդպիսին, բայց ներկայիս խորհրդարանի որոշումները ակնհայտորեն կայացվելու են ոչ թե Բաղրամյան 19-ում, այլ Մելիք-Ադամյանում, որտեղ ՀՀԿ գրասենյակն է, և որտեղ անցկացվում են կուսակցական նիստերը:

Թվում է, որ միշտ է եղել այդպես, խորհրդարանում ընդամենը կնքվել են այն որոշումները, որոնք կայացվել են Մելիք-Ադամյանում: Մեծ հաշվով՝ այո: Բայց եղել է նաև նախագահական նստավայրը, որտեղ Սերժ Սարգսյանն էր: Նա, իհարկե, նաև Մելիք-Ադամյանում էր, բայց Սարգսյանը իրենով կշիռ տալով նախագահական ինստիտուտին՝ ինքնաբերաբար կշիռ էր հաղորդում նաև խորհրդարանին, որովհետև նախագահական, այսպես ասած, ընտրովի ինստիտուտի առկայությունը անհրաժեշտ էր դարձնում որոշակի պետական երկխոսությունը՝ նախագահական-խորհրդարան-կառավարություն եռանկյունում: Այդ ամենը փաստորեն այժմ մեկտեղվում է խորհրդարանում, իսկ խորհրդարանն էլ այլևս՝ Մելիք-Ադամյանում:

Մեծ հաշվով՝ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե խորհրդարանի, այլ հենց Մելիք-Ադամյանի ընտրություն, և նաև այդ իմաստն է ունեցել ռեյտինգային ընտրակարգը՝ ՀՀԿ համար զուտ ընտրական գործընթացում առավելագույն ձայն բերելուց զատ: Ռեյտինգային ընտրակարգում ձայների հարաբերակցությունը պարզել է նաև ուժերի հարաբերակցությունը ՀՀԿ-ում, թե ով քանի «մանդատ» ունի Մելիք-Ադամյանում, որտեղ կայացվելու են առաջիկա ներքաղաքական գործընթացի և հնգամյակի առանցքային որոշումները:

2018 թվականին նախագահ այլևս չի լինելու, այն դառնալու է փաստացի նշանակովի պաշտոն՝ ընտրելու է խորհրդարանը: Վարչապետն, այդպիսով, չնայած լինելով առաջին դեմք, այդուհանդերձ՝ դե յուրե կախվածության մեջ է լինելու խորհրդարանի մեծամասնությունից: Դա մեծ հաշվով ենթադրում է բավականին շոշափելի դեմոկրատական վիճակ: Բայց իշխող համակարգն իրեն չի կարող թույլ տալ այդ աստիճանի դեմոկրատական վիճակ ենթադրող դե յուրե հարաբերակցության բնականոն աշխատանք՝ թեկուզ ներհամակարգային շրջանակում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է շրջանակ, որը կմիավորի այդ ամենը՝ թե՛ վարչապետին, թե՛ խորհրդարանը՝ բոլորին բերելով ազդեցության մեկ այլ հիերարխիայի դաշտ: Դա լինելու է ՀՀԿ կուսակցական հիերարխիան, որը դե յուրե չունի իշխանություն, բայց կունենա դե ֆակտո:

Այսինքն՝ Հայաստանում ներդրվում է դե ֆակտո կուսակցական կառավարման համակարգ, և իրական առաջին դեմքը փաստորեն դառնում է ՀՀԿ առաջին դեմքը: Այդ իրավիճակը, սակայն, առավելապես հենված է լինելու իշխող համակարգում առկա մտածողության վրա, որովհետև կուսակցությունը դե յուրե իշխանություն չունի: Եթե իրավիճակն այնպես է, որ դե յուրե լծակներում են մարդիկ, խմբեր, որոնք նույն հարաբերակցությամբ ազդեցիկ են նաև կուսակցության ներսում, ապա այստեղ արդեն կուսակցապետությունը գրեթե ցեմենտվում է: Բայց ներկայումս այդ «ներդաշնակությունը» գոյություն չունի, և դե յուրե լծակների և ներկուսակցական ստատուս քվոյի հարաբերակցությունը տարբեր է:

Ահա այստեղ է նոր և հին խորհրդարանների ամբողջ տարբերությունը՝ հատկապես, երբ այլևս չի լինելու նախագահի գերլիազորությամբ ինստիտուտը, որը հավասարակշռող գործոն էր այդպիսի իրավիճակների համար: Այստեղ նոր իրավիճակի ամբողջ վտանգավորությունն այն է, որ արդարադատության անկախ համակարգի և սահմանադրական մշակույթի բացակայության պայմաններում խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում կուսակցություն-իշխանության լծակներ ուժերի հարաբերակցության նույնականացումը կամ ներդաշնակությունը գործնականում զրկված է շահերի բախում առաջացնող նախագահի ինստիտուտից, ինչն էլ կարող է բերել դե ֆակտո քաղաքական անկասելի մենաշնորհի:

Այլ հարց է, թե ինչպես կարտահայտվի այդ մենաշնորհը՝ մե՞կ դեմքով, թե՞ այնպես, ինչպես ապրանքային մենաշնորհները՝ ներկրում են, օրինակ, մի քանի տասնյակ ընկերություն, բայց դե ֆակտո դրանք ունեն միևնույն պատկանելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում