Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը ցուցադրել է Երկրի նոր գիշերային քարտեզը։ Նոր քարտեզը գործակալությունը ստեղծել է 5 տարում առաջին անգամ։
Քարտեզի ստեղծման համար լուսանկարներն արվել են տիեզերքից՝ գիշերայն ժամերին։
Այն հնարավորություն կտա գիտնականներին հետազոտելու ողջ աշխարհում մարդկային գործունեությունը։
Ուսումնասիրելով Երկիրը գիշերը՝ նրանք կարող են հետևել, թե ինչպես են ընդլայնվում քաղաքները, վերահսկել լույսի ինտենսիվությունը՝ գնահատելու էներգիայի օգտագործումը, ինչպես նաև օգնել բնական աղետներին արձագանքելու գործում։











































