Այսօր առավոտյան Ֆրանսիայի Նիս քաղաքում Սուրբ Պետրոսի տաճարում զատկական պատարագի ժամանակ անծանոթ տղամարդը ներխուժել է եկեղեցի՝ սպառնալիքներ տեղալով հավատացյալների հասցեին: Այս մասին տեղեկացնում է BFMTV-ն:
Շենքը արագ շրջափակվել է, ոստիկանները տարհանել են այցելուներին, տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ստիկանության բաժանմունք:
Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը նախկինում ևս նման վարք է ցուցաբերել. անցյալ տարի նա լողափում սպառնալիքներ է հնչեցրել մարդկանց հասցեին: Ենթադրվում է, որ տղամարդը, հնարավոր է, հոգեկան խնդիրներ ունենա:








































