Thursday, 18 06 2026
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին

Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձի պաշտպանը պնդում է՝ իր պաշտպանյալի նկատմամբ հատուկ դաժանություն է դրսևորվում

Թեև Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձի՝ Հովհաննես Պետրոսյանի մեղադրանքը փոխվել է, Հովհաննես Պետրոսյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին որևէ բան այս առումով հայտնի չէ: «Ո՛չ Հովհաննես Պետրոսյանը, ո՛չ ես պաշտոնապես որևէ տեղեկություն չունենք դրա մասին: Միայն ապրիլի 19-ին վերաքննիչ դատարանը իմ բողոքն է վարույթ ընդունել՝ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ մեր բողոքը: Որևէ  պաշտոնական գրություն, փաստաթուղթ չենք ստացել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ վստահ է՝ վերաքննիչ բողոքը մերժվելու է:

«Այս գործով արձանագրում ենք՝ այս գործով ավելորդ դաժանություն է դրսևորվել հատկապես Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ: Ոչ միայն Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ, այլ նաև նրա ընտանիքի: Նրա մայրը ինսուլտ է տարել, ընտանիքը գոյություն պահպանելու հնարավորություն չունի և Հովհաննես Պետրոսյանը ընտանիքի միակ կերակրողն էր: Եվ նախաքննության փուլում դրսևորած վարքագիծն այնպիսին էր, որ և՛ Հովհաննես Պետրոսյանի, և՛ մի շարք կալանավորների նկատմամբ կարելի էր կիրառել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց: Պարզապես այստեղ վարույթ իրականացնող մարմինը իրեն հատուկ դաժանություն է դրսևորում, քանի որ այլևս այն հիմնավորումները, որոնք նախատեսված են կալանքի տակ պահելու համար, մտացածին բնույթ են կրում»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ հետապնդումները կապված են ոչ միայն քննության գաղտնիությունը պահելու, այլ մարդկանց կտտանքների, զրկանքների ենթարկելու առումով, ինչը կատռարվեց Հաց բերողի հետ:

«Սա բացարձակ իշխանության հետ չկապված հարց է, այլ  վարույթ իրականացնող մարմնի դաժան վերաբերմունքի հարցն է, երբ չեն կարողանում համապատասխան տեղերը զեկուցեն, իրականությունը հասցնեն դատախազություն, որ անհրաժեշտություն չկա այս մարդկանց կալանքի տակ պահել և դանդաղ մահի ենթարկել իրենց հարազատներին: Որևէ քննչական գործողություն այս տասը ամիսներին չի կատարվել: Ընտանիքը գոյություն պահպանելու որևէ հնարավորություն չունի»,-ասաց նա: Փաստաբանը նաև նշեց, որ քննչական մարմինը միտումնավոր այնպես է անում, որ դանդաղ մահի դատապարտի մեղադրյալներին, որոնց կալանքի տակ պահելու բացարձակ անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում