Քիչ առաջ ազատ է արձակվել «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դմիտրի Հարությունյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է «Նախախորհրդարանի» անդամների Facebook-յան էջերից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին Դ․ Հարությունյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել:
Ակտիվիստի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:








































