Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետները կազմել են զբոսաշրջային ոլորտի առավել մրցունակ երկրների վարկանիշը։
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
136 երկրների շարքում Հայաստանը 84-րդն է։ Թուրքիան 44-րդ, Վրաստանը 70-րդ, Ադրբեջանը 71-րդ, Իրանը 93-րդ տեղում են։ Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 43-րդ, իսկ Եգիպտոսը 74-րդ հորիզոնականները։
Վարկանիշը եզրափակում են Բուրունդին, Չադն ու Եմենը։
Զբոսաշրջության ոլորտում մրցունակության վարկանիշը Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների կողմից կազմվում է արդեն 11 տարի։ Դրանում երկրները գնահատվում են 7 բալանոց սանդղակով՝ մի ողջ շարք ցուցանիշներով, որոնց թվում են զբոսաշրջային ենթակառուցվածքի, անվտանգության, բնապահպանության և սանիտարա-հիգիենիկ վիճակի մակարդակները։




































