Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել Vogue Fashion Night Out-ը, որը առևտրի տանն է հավաքել ամենանորաձև աստղերին ու շոփինգի սիրահարներին, այդ թվում՝ Վերա Բրեժնևային:
Նա մասնակցել է միջոցառմանը՝ համալրելու իր բարեգործական հիմնադրամը, որն օգնում է թանկարժեք ու անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել մանկական բաժանմունքների համար:
Մեկ գիշերվա ընթացքում երգչուհին որպես վաճառող է աշխատել Herve Leger բրենդի բուտիկում, որը հայտնի է իր շքեղ, կիպ նստող զգեստներով:
Զգեստների վաճառքից գոյացած հասույթի 60%-ը համալրելու է Վերա Բրեժնևայի հիմնադրամը: Միջոցառմանը նա կրել է մարմնագույն զգեստ Herve Leger-ից: Զգեստն ընդգծել է նրա բարեկազմ մարմինը ու կերպարը դարձրել շքեղ:
Ամբողջ գիշեր Վերան վաճառել է զգեստներ, շփվել գնորդների ու հաճախորդների հետ, ինչպես նաև լուսանկարվել նրանց հետ:














































