ԱՄՆ Մինեսոտա նահանգի Լեյք-Էլմո քաղաքում շոկոլադից հսկա ձու են պատրաստել։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Lake Elmo Inn ռեստորանի տերը հանձնարարել է խոհարարին պատրաստել Զատկի ձու, որը կկշռի 45 կգ։ Աշխատանքը տևել է 3 օր։ «Կճեպը» պատրաստվել է սպիտակ շոկոլադի 8 շերտից։ Ձուն զարդարվել է շոկոլադե 240 ծաղիկներով։
Ռեստորանը ծրագրում է ձուն այցելուներին ցուցադրել մինչև ապրիլի 23-ը։
Անցած տարի ռեստորանում պատրաստվել էր 13 կգ ձու։









































