Անցյալ գիշեր բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Շերը, դիտել են Թերի Ջորջի էպիկական սիրո պատմությունը` Հայոց ցեղասպանության ֆոնին: Ականատեսները ասում են, որ Շերն այնքան է հուզվել, որ դիզայներ Լորի Ռոդկինի հետ հեռացել է արցունքներն աչքերին:
Սակայն մի քանի այլ հյուրեր, ովքեր ներկա են գտնվել «Խոստում» ֆիլմի պրեմիերային Graumann’s Chinese Theater-ում, այնքան էլ ուշադիր չեն եղել: Լեոնարդո Դի Կապրիոն իր հետ բերել է իր մորը՝ որպես հյուր պրոդյուսեր Մայք Մեդավոյին, ում համար ֆիլմը պարզապես սիրո պատմություն է: Սակայն ֆիլմի սկսվելուց հետո Լեոն և իր թիկնապահը լքել են կինոթատրոնը և վերադարձել են միայն ֆիլմի ավարտից հետո` ծափահարությունները լսելով:
Քիմ և Քորթնի Քարդաշյանները`կանայք, որոնք ունեն հայկական ծագում իրենց հանգուցյալ հոր` OJ Simpson’s-ի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի շնորհիվ, բարձրացել են կարմիր գորգ, լուսանկարվել են, և հեռացել են առանց ֆիլմը դիտելու: «Քիմը նույնիսկ սելֆիներ է արել երկրպագուների հետ»,- ասել է ականատեսը:

Այլ աստղերը, ինչպես Օրլանդո Բլումը, Դոն Չիդլը և Նինա Դոբրևը բարեհաճորեն մնացել են և վայելել բարձրարվեստ ֆիլմը:








































