Համացանցում տարածվել և իրարամերժ մեկնաբանությունների է արժանացել նոր «փետուրե հոնքեր» թրենդը: Թրենդի հեղինակն է ֆինն դիմահարդար Ստելա Սիրոնենը. նա «փետուրե հոնքերով» դիմահարդարմամբ մոդելների լուսանկարների շարք է հրապարակել Instagram-ում:
Երեք օրվա ընթացքում լուսանկարները հազարավոր հավանումներ են հավաքել և արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների: Կարծիքները տարաբնույթ են. շատերը համարում են, որ դա յուրահատուկ է և համարձակ, որոշ օգտատերեր այն կարծիքին են, որ այն անհեթեթ և անհետաքրքիր է:









































