Դանիայի Օրհուս քաղաքի գեղարվեստի թանգարանի այցելուները խազել և գրառումներ են կատարել 170 հազար դոլար արժողությամբ սև Lamborghini Gallardo ավտոմեքենայի վրա, հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդվում է, ավտոմեքենան հայտնվել է թանգարանում անցած տարի սեպտեմբերին:
«Ոչ մի մարդ կղզի չէ» ցուցահանդեսի շրջանակներում այցելուներին թույլատրել են գրառումներ կատարել մեքենայի վրա: Շատերը գրել են սիրո խոստովանություն, անուններ, տնային կենդանիների մականուններ և այլն:
Գաղափարի հեղինակ Դոլկ Լունդգրենի կարծիքով` այժմ Lamborghini-ն ստացել է «վերջնական ձև, դառնալով արվեստի գործ»:
Ավտոմեքենայի տերը հայտարարել է, որ չի պատրաստվում «ոչնչացնել» ավտոմեքենան, այն նորից ներկելով:














































