Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին պատմել է, որ մանկության տարիներին իր կրոնական ծնողների հետ մասնակցել է երգչուհի Մադոննայի և ռոքեր Մերիլին Մենսոնի դեմ բողոքի ակցիային: Այդ մասին հայտնում է NME-ն:
Մասնավորապես՝ Փերին Մենսոնի համերգի այցելուներին բաժանել է թերթիկներ «Ինչպե՞ս գտնել աստծուն» վերնագրով: Երգչուհին խոստովանել է, որ բոլոր թերթիկները բաժանելով նա արդյունքում մասնակցել է համերգին, որը նրան թվացել է «տարօրինակ և հետաքրքիր»:









































