Վիսկոնսին նահանգի 32-ամյա բնակիչ Ջոզեֆ Յակուբովսկին, ով կասկածվում է հրազենային խանութից գողություն կատարելու և Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով սպառնական բովանդակությամբ նամակներ ուղարկելու մեջ, ձերբակալվել է՝ տեղեկացնում է Fox News-ը:
Տեղեկացվում է, որ տղամարդը ձերբակալվել է Ռիդսթաուն քաղաքի մերձակայքում: Իրավապահ մարմնի աշխատակիցները տեղեկություն են ստացել մասնավոր տարածքում կասկածելի տղամարդու գոյության մասին, և անմիջապես ոստիկաններ են ուղարկվել նշված վայրը: Ձերբակալության պահին Յակուբովսկին դիմադրություն ցույց չի տվել:








































