ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է համացանցում տարածված «ՍԱՍ Գրուպ» ընկերության աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացրին գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 13-ին համացանցում տարածվել է 40 րոպե տևողությամբ ձայնագրություն, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի համար՝սպառնալով աշխատանքից ազատել նրանց, ովքեր չեն զբաղվի ԱրտակՍարգսյանի համար ձ այներ հավաքելու գործով:








































