Բոթսվանայում (պետություն Հարավային Աֆրիկայում) դատարանը պատմական վճիռ է կայացրել` կանանց թույլ տալով կարողություն ժառանգել: Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ չորս քույրերի, որոնց դեմ հայց էր ներկայացրել նրանց զարմիկը, հաղորդում է BBC-ն:
Տղամարդը ցանկանում էր զարմուհիներից վերցնել կալվածքը, որում երբեք չի բնակվել: Բանն այն է, որ ըստ գործող օրենքի` ժառանգ է համարվում արական սեռի ներկայացուցիչը: Քույրերը պնդում էին, որ կալվածքը պատկանում է իրենց, քանի որ իրենք են զբաղվել դրա վերանորոգմամբ:
Դատավորներից մեկը հայտարարել է, որ ոչ մի ռացիոնալ պատճառ չկա այդ հնացած օրենքին կառչած մնալու համար: Նա նաև հայտարարել է, որ ավանդական օրենքը, որը ոտնահարում է կանանց իրավունքը սեռի պատճառով, չի համապատասխանում մարդասիրության, բարոյականության և արդարադատության պատկերացումներին: