Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է ամենամյա զեկույց աշխարհի տնտեսությունների մրցունակության վերաբերյալ: Փաստաթղթում վերլուծվում է 148 երկրների տնտեսական և սոցիալական վիճակը ըստ այնպիսի չափորոշիչների, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքը, մակրոէկոնոմիկան, առողջապահությունը, բարձրագույն և պրոֆեսիոնալ կրթությունը, աշխատանքային շուկան, գիտատեխնիկական մակարդակը, ֆինանսական շուկայի զարգացվածությունը, գործարար միջավայրը, ինովացիոն պոտենցիալը:
Այս տվյալների հիման վրա փորձագետները կազմել են վարկանիշային աղյուսակ, որը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Շվեյցարիան, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 79 033 դոլար (8 մլն բնակչություն): Երկրորդ տեղում Սինգապուրն է: Եռյակը եզրափակում է Ֆինլանդիան:
Տասնյակում ընդգրկված են նաև Գերմանիան (41 513 դոլար, 80 մլն բնակիչ), ԱՄՆ-ը (49 922 դոլար, 316.5 մլն բնակիչ), Շվեդիան , Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան:









































