Արիզոնայի դատարանը ազատ է արձակել մահվան դատապարտված կնոջը մինչ նրա գործի վերանայումը և կրկնակի դատը՝ հաղորդում է Fox News-ը: Դեբրե Միլքիին նշանակվել էր առավելագույն պատժաչափ՝ ապահովագրական վճարումը ստանալու նպատակով 4-ամյա որդուն սպանելու համար: Մահապատժի իրականացմանը սպասելիս նա բանտում անցկացրել է 20 տարի:
Մարիկոպա շրջանի գերագույն դատարանի դատավոր Ռոզա Մրոզը Դեբրե Միլքիին ազատ է արձակել 250 հազար դոլար գրավի դիմաց: Նա հայտարարել է, որ միակ ապացույցը այս գործում կնոջ խոստովանությունն է, որի ճիշտ լինելուն ինքը կասկածում է:
Դեբրա Միլքին մահապատժի է ենթարկվել 1990-ին: Ըստ մեղադրական կողմի՝ 1989-ի դեկտեմբերին նա որդուն առևտրի կենտրոն է տարել՝ Սանտա Կլաուսի հետ հանդիպելու: Այնտեղ նա երեխային հանձնել է 2 տղամարդու, ովքեր փոքրիկին տարել են անապատ և կրակել նրա վրա:









































