Վերջին 20 տարում ռուսերենը ավելի շատ «տարածք» է կորցրել, քան որևէ այլ լեզու՝ կապված այն իրողության հետ, որ հետխորհրդային անկախ պետությունները հայտարարում են լեզվական ինքնորոշման մասին:
Նշվում է, որ ռուսերենի ազդեցության անկումը տեղի է ունենում միջազգային ասպարեզում իր երկրի կարևորության ցուցադրմանն ուղղված Մոսկվայի ջանքերին զուգահեռ:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Ղազախստանում, Էստոնիայում, Լատվիայում ռուսերենով հաղորդակցվողների քանակը 1994թ. համեմատ նվազել է միջինը 10%-ով:









































