Thursday, 02 07 2026
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում

Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավարը հակադարձում է Վարդան Ղուկասյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ, Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի  ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինքը կորցրել է ավելի քան 3 հազար քվե։ Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ինքը ստացել է ավելի քան 15.000 քվե, բայց մոտ 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների. «Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ մեր հավաքած ձայների քանակը հատում է տասնհինգ հազար ձայնը, բայց մենք մեծահոգաբար ենք վերաբերվում ձայների այդպիսի տեղաբաշխմանը և հույս հայտնում, որ մյուս թեկնածուները, ում օգտին հաշվարկվել են մեր ձայները, քաջ գիտակցում են դա և ևս շնորհակալ են մեզանից»,- ասված է հայտարարության մեջ։

Վարդան Ղուկասյանը, սակայն, չի հստակեցնում, թե իր հնչեցրած մեղադրանքներն ում են ուղղված, ով է գողացել իր ձայները՝ իշխանակա՞ն թեկնածուները, թե՞ ուրիշը:

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրավասություն չունի պատասխանելու, արձագանքելու Ղուկասյանին: Ղուկասյանի հայտարարությանը պետք է արձագանքեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:

«Ամեն դեպքում կարող եմ ասել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նման բան չէին կարող թույլ տալ: Եվ հետո ձայների շփոթ կարող էր առաջանալ միայն ներկուսակցական մակարդակում, այն էլ, լավագույն դեպքում, մեկ-երկու ձայնի տարբերությամբ: Իսկ ՀՀԿ-ի ձայները բավարար էին, մի բան էլ ավելի, որպեսզի ուրիշ թեկնածուի ձայներ գողացվեր»,- ասաց Մինասյանը:

Անդրադառնալով Շիրակի մարզում ՀՀԿ-ի գրանցած արդյունքներին՝ Մինասյանն ասաց, որ ժողովուրդը տվել է այնքան  ձայն, ինչքան հարմար է գտել: «Իհարկե, մենք նախանշում էինք, որ ավելի շատ  ձայն պետք է ստանայինք, բայց ունենք այն, ինչ ունենք, նորմալ է, շնորհակալության ժողովրդին մեր հանդեպ  ունեցած վստահության համար»,- ասաց Շիրակի մարզի ՀՀԿ պատասխանատուն:

Մեր դիտարկմանը, թե ինչի վրա հիմնվելով հույս ունեին, որ ավելի շատ ձայն պետք է ստանային, երբ Շիրակի մարզում, Գյումրիում համատարած աղքատություն է, մարդիկ շուրջ երեք տասնամյակ տնակներում են ապրում, Մինասյանն արձագանքեց. «Ընդհանարապես, երբ խոսում ենք պետականաշինության մասին, անկախության պահպանման, երկրի զարգացման մասին, երբ երկրում հիմնվում է կառավարման նոր մոդել, որը էականորեն տարբերվում է  հին մոդելից, նոր ճանապարհներ է բացում, ապա այդ գլոբալ տիրույթում Սյունիքում, թե Շիրակի մարզում ինչպիսին է վիճակը, շատ քիչ է կարևորվում: Բնականաբար մեր մարզը առանձնանում է, քանի որ աղետ է տեսել, բայց քվեարկության ժամանակ մեր ժողովուրդը անձնական խնդիրներից վեր է կանգնել և շատ ավելի իմաստուն է գտնվել: Մեր ժողովուրդը գնաց քվեարկության և կարևորեց երկրի առաջընթացի և զարգացման հիմնահարցը  բոլոր այլ հարցերից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում