Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների թվում էր նաև նախկին գործարար Արմենուհի Հարությունյանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը՝ նա նշեց, որ իր աշխատակիցը կադաստրում և քաղաքապետարանում կեղծիքներ է կատարել և անօրինական կերպով սեփականացրել իրեն պատկանող գույքը:
«Քննիչները չեն ուզում գործն անեն: Դատական պրոցեսի մեջ եմ, քաղաքապետարանից պահանջում եմ օրիգինալ փաստաթղթերը, չեն տալիս, սկաներով սարքած թղթերն են ուղարկում, ինչպե՞ս ես կարող եմ դա ուղարկել փորձաքննության: Ես խնդրում եմ քաղաքապետին, խնդրում եմ վարչապետին ապահովել դա»,- նշեց Ա. Հարությունյանը: -Ինչո՞ւ եք խորտակում մարդկանց կյանքը: Ինչո՞ւ եք ստիպում գնալ երկրից»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































