Ամերիկյան հետախուզությունը որսացել է բանակցություններ, որոնցում Սիրիայի Զինված ուժերի ներկայացուցիչները և քիմիական զենքի ոլորտի փորձագետները քննարկում են Իդլիբում զարին գազի կիրառմամբ հարձակման նախապատրաստությունը: Այս մասին հաղորդել է CNN ամերիկյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերոնշյալ տվյալները հետախուզական ծավալուն տեղեկատվության մի մասն են, որը Միացյալ Նահանգները հավաքում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը: CNN-ը չի մանրամասնել բանակցությունների մանրամասները: Նշվում է, որ Վաշինգտոնը նախապես չի իմացել հարձակման մասին, քանի որ տեղեկատվության մեծ ծավալների պատճառով մի մասը չմշակված է մնում:












































