Քեթի Փերիի Prism նոր ալբոմի առաջին սինգլը՝ Roar-ը, թողարկվել է օգոստոսի սկզբին և ռեկորդներ է սահմանել: Տարածվածությամբ այն նույնիսկ առաջ է անցել Լեդի Գագայի Applause թրեքից: Այժմ Փերիի երկրպագուները հնարավորություն ունեն վայելել արդեն սիրելի դարձած թրեքի տեսահոլովակը:
Մինի-ֆիլմի սյուժեի համաձայն՝ Փերին ավիավթարի է ենթարկվում և հայտնվում է անմարդաբնակ կղզում: Սկզբում աղջկան մի գեղեցիկ երիտասարդ է ուղեկցում, սակայն իր գեղեցկությամբ տարված տղամարդն ի վիճակի չի լինում վայրի պայմաններում ապրել և հայտնվում է վագրի ճանկերում: Երգչուհին կատարվածից լավ դաս է քաղում և որոշում է գրավել ջունգլիները:
Փերիին հաջողվում է կուսական բնության իսկական թագուհին դառնալ, նա ընկերանում է կապիկի և փղի հետ, որոնք էլ օգնում են հաղթել վագրին:
Իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք երգչուհու Prism ալբոմի թողարկմանը, որը կկայանա հոկտեմբերի 22-ին, գրում է spletnik.ru-ն:









































