Ճապոնիայում NEC Soft ընկերությունը և մի քանի հետազոտական ինստիտուտներ լուսարձակող ծաղիկներ են աճեցրել:
Փորձերի արդյունքում գիտնականներին հաջողվել է ստանալ մթության մեջ վառ դեղնականաչավուն լույս արձակող ծաղիկ:
Գիտնականներն իրենց աշխատանքը գործընկերների դատին կներկայացնեն հաջորդ շաբաթ՝ Սապորոյում կայանալիք բույսերի բջիջներն ու մոլեկուլներն ուսումնասիրող կենսաբանական հանրության գիտական ցուցահանդեսի ժամանակ:
Աշխարհում շատ են եղել նման ծաղիկներ ստանալու փորձեր, սակայն նախկինում ծաղիկների լույսն այնքան էլ պայծառ չի եղել, հաղորդում է Ria Novosti-ն:











































