ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման G20-ի գագաթնաժողովի ավարտին տված մամլո ասուլիսում հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը պատրա՞ստ է Սիրիայում ռազմական գործողությունների հրաման արձակել այն դեպքում, եթե Կոնգրեսը դրան հանաձայնություն չտա: Այս մասին տեղեկացնում է Газетa.ru-ն:
Մինչդեռ այս շաբաթ Օբաման արդեն հայտարարել է, թե վստահ է, որ Կոնգրեսը կաջակցի իրեն և Սիրիա ռազմական ներխուժմանը կողմ կքվեարկի:
Ընդ որում, ԱՄՆ նախագահը նշել է, որ բացառում է սիրիական ռազմական գործողություններին կտրականապես դեմ հանդես եկող Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը: Նրա խոսքերով՝ այդ երկրների հետ ունեցած հարաբերությունները դա թույլ չեն տալիս:







































