ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ լարվածության սրացում, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նրան հարցրել են, առաջ չե՞ն գնացել Ռուսաստանը և ԱՄՆ-ը էսկալացիայի «սառը պատերազմի» ոգով:
«Մենք չենք ցանկանում էսկալացիա: Պետքարտուղար Թիլերսոնը այսօր Մոսկվայում է: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի հետ, որ այն շատ կարևոր է: Սակայն մենք նրանց հետ պետք է ուսումնասիրենք, թե ինչպիսի ոլորտներում կկարողանայինք նրանց հետ կոնկրետ համագործակցել: Կարևոր է, որ Ռուսաստանը ցույց է տվել մեզ հետ համագործակցելու և աշխարհակարգում վերաինտեգրվելու լուրջ տրամադրվածություն, հիմնված կանոնների պահպանման վրա»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:









































