Թեհրանում արտասովոր պատահար է գրանցվել: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է անցորդը ծխախոտի մնացորդը նետում կոյուղու անցքի մեջ, ինչից հետո խլացուցիչ պայթյուն է լսվում: Իրանցի տղամարդը հրաշքով է փրկվում՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Մայթը վայրկյանների ընթացքում պայթում է ոչինչ չկասկածող անցորդի ոտքերի տակ: Երբ պայթյունից առաջացած փոշին ցրվում է, երևում է, թե ինչպես է տղամարդը սողալով դուրս գալիս փոսից: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ:









































