Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվլին հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոն «երկուսուկես անգամ» իրեն առաջարկել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
«Պորոշենկոն ինձ «երկուսուկես անգամ» առաջարկել է վարչապետ դառնալ. մի անգամ կիսով չափ է առաջարկել, երկու անգամ՝ համառորեն: Եվ երբ նա երրորդ անգամ համառորեն առաջարկեց ինձ, ես նրան ասացի. «Ես ավելի շատ ձգտումներ ունեմ, քան վարչապետ դառնալը» »,-ասել է Սաակաշվիլին ելույթի ժամանակ, որի տեսաձայնագրությունը հրապարակել է Facebook-ում:









































