Կիրակի առավոտյան Մոսկվայում մահացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը:
Մեկ շաբաթ առաջ Մոսկվայի թիվ 83 հիվանդանոցում վիրահատել էին նրա աջ թոքը, ինչից հետո հակասական տեղեկություններ էին հաղորդվում նախագահի առողջական վիճակի մասին: Երկու օր առաջ նրան կրկնակի վիրահատություն էին կատարել, սակայն փաստորեն կյանքը փրկել չհաջողվեց:
Սերգեյ Բաղապշը 62 տարեկան էր: Նա ծնվել էր 1949 թ. Սուխումում:









































