ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հանդուրժի ԿԺԴՀ հրթիռային ծրագրի զարգացումը. նա առանց նախազգուշացման համապատասխան գործողություններ կձեռնարկի Փհենյանին զսպելու համար՝ տեղեկացնում է ria.ru-ն:
«Նախագահը նրանցից չէ, ովքեր պատասխան միջոցների մասին նախապես են զգուշացնում: Նա, Հյուսիսային Կորեայի հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ, հասկանալ է տվել, որ նրանց հրթիռային ծրագիրը չի հանդուրժի: Ամենավերջին բանը, որ մենք ուզում ենք տեսնել, դա ԱՄՆ-ին կամ մեկ այլ երկրի սպառնացող Հյուսիսային Կորեան է»,- ասել է Սփայսերը:









































