ԱՄՆ-ում ստորագրահավաք է անցկացվել, որով կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին արգելել Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսել Սիրիայում: Փաստաթուղթը տեղադրված է MoveOn.org կայքում:
Ստորագրահավաքի տեքստում Սիրիայի Շայրաթ ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հարվածները անօրինական են որակվում. դրանք սրում են հակամարտությունը և ունեն ավերիչ հետևանքներ, ինչպիսին է անմեղ սիրիացիների և ամերիկացի զինվորականների մահը:
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներքաշումը Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ պատերազմի մեջ ելք չէ»,- ասվում է փաստաթղթում:
Հինգ օրվա ընթացքում փաստաթուղթը ստորագրել է ավելի քան 82 հազար մարդ:










































